Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոթելիա գյուղի փոքր մարզադաշտը վերանորոգվում է։ Աշխատանքներն արդեն 10 օր է ընթացքի մեջ են։ Վերանորոգման գումարը հատկացվել է տեղական բյուջեից։

Էլեկտրոնային մցույթին մասնակցել են անհատ ձեռներեցներ՝ Արթուր Պետրոսյանը և Աշոտ Կարախանյանը, վերջինս հաղթել է՝ 57 983 լարիով։

2

Ըստ պայմանագրի աշխատանքները պետք է ավարտվեն 2023 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ։

«Աշխատանքները սկսել ենք մոտ 10 օր առաջ, ուղղակի աշխատանքներին խանգարում է անձրևոտ եղանակը։ Եթե եղանակային պայմանները թույլ տան և շինանյութ լինի ավելի շուտ կավարտենք աշխատանքները»,- ասաց շինարարներից մեկը։

Աշխատանքներն իրականացնող անհատ ձեռներեց Աշոտ Կարախանյանի ներկայացուցիչ՝ Սերգեյ Կարախանյանն ասաց․

«Աշխատանքների իրականացման ժամկետը 50 օրացույցային օր է, մենք գրեթե 15 օր է սկսել ենք աշխատանքները։ Մենք ավազ ենք լցրել և հարթեցրել մարզադաշտը, հիմա պետք է կատարենք հիմնական բետոնապատման աշխատանքները, այնուհետև արհեստական կանաչապատում կանենք, կտեղադրենք լուսավորություն, հետո պետք է կատարենք հիմնական ցանակապատի ամրացման աշխատանքներ»։