Արդեն մեկ ամիս է ընթանում է Ախալքալաքի նկարչական դպրոցի վերանորոգման աշխատանքները։ Նկարչականի շենքը 2002 թվականից ի վեր չի վերանորոգվել։ Ներքին հարդարման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Դպրոցի վերանորոգման աշխատանքների համար հայտարարվել է էլեկտրոնային մրցույթ, որին մասնակցել են երեք անհատ ձեռներեց՝ Մամիկոն Հովհաննիսյանը, Սերգեյ Չոլախյանը և Դայանա Մանուկյանը։ Այն հաղթել է Դայանա Մանուկյանը՝ 59 133 լարի արժողությամբ։

Անահտ ձեռներեց Դայանա Մանուկյանի ներկայացուցիչ Վալոդյա Աղդգոմելաձեն ասաց, որ աշխատանքները կավարտվեն մոտ 20 օրից։

2

«Ներքին հարդարման աշխատանքներ ենք անում․ առաստաղ, դռներ, հատակ և այլն։ Դրսում ևս աշխատանքներ ունենք անելու, բայց որոշեցինք, որ ներսում ավարտենք հիմնական աշխատանքը, հետո մյուս տարի կատարենք դրսի աշխատանքը։ Կարծում եմ 20 օրից հետո կավարտենք աշխատանքները», – ասաց Վալոդյա Աղդգոմելաձեն։

Դրսում պետք է ցանկապատ անեն՝ 1․80 մետր բարձրությամբ։

Վերանորոգման աշխատանքներն իրականացնում են տեղի շինարարաները։

Ախալքալաքի նկարչական դպրոցի ուսուցիչ Կառլեն Կարապետյանը գոհ է կատարվող աշխատանքներից։

«Աշխատանքները լավ են կատարավում, գոհ եմ։ Այս շենքը վերանորոգում չի տեսել, 2002 թվականին մեր ամերիկահայ բարերան էր վերանորոգել, այս շենքը շատ հին շինություն է, ԽՍՀՄ-ից առաջվա շենք է», – ասաց նա։