Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր դեսպան Ռոբին Դանիգանը ժամանել է Վրաստան։ Դեսպանությունն այս մասին տեղեկություն է հրապարակում ֆեյսբուքյան իր էջում։

«ԱՄՆ դեսպանատունն ուրախ է ողջունել դեսպան Ռոբին Դանիգանի ժամանումը Վրաստան»,- գրում է դեսպանատունը և հրապարակում նոր դեսպանի Վրաստան ժամանման լուսանկարը։

ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռոբին Դանիգանը փոխարինել է Քելլի Դեգնանին, ով Վրաստանում աշխատում էր 2020 թվականի հունվարից։

Մինչև Վրաստանում դեսպան նշանակվելը Ռոբին Դանիգանն աշխատել է որպես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ։ 2018-2021 թվականներին եղել է Ավստրիայում ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի տեղակալը։

Դանիգանը պետքարտուղարությունում աշխատում է 1992 թվականից։

Դանիգանը ծառայել է նաև ԱՄՆ դեսպանատներում Վիետնամում, Չիլիում, Թուրքիայում, Կուբայում և Սալվադորում: