նորություններ 11 Հոկտեմբերի, 2023 • Լարսում սահմանափակումներ են գործում

Ձյան տեղումների պատճառով սահմանափակումներ են մտցվել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում, որը տանում է դեպի Կազբեգի-Վերին Լարս անցակետ՝ վրաց-ռուսական սահման։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։

Մասնավորապես, կցորդիչով և կիսակցորդով մեքենաների համար արգելվում է երթևեկությունը, մյուս տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։ Սահմանափակումների մասին տեղեկություն է տարածվել հոկտեմբերի 10-ի ուշ երեկոյան։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝