Մարտիրոսյանների և Ագաբեկյանների ընտանիքները օգնություն ստացան՝ վառելափայտ, որը գնվել է “ВКонтакте” սոցիալական ցանցում «Երիտասարդ հրաշագործներ» խմբի հավաքած միջոցներով:
Նոյեմբերի 4-ին Ջավախքի տեղեկատվական կենտրոնը հրապարակեց հոդված, որը պատմում էր սոցիալապես անապահով Մարտիրոսյանների ընտանիքի մասին, որը բաղկացած է 4 հոգուց: Ընտանիքն ապրում է քաղաքի ետնախորշերում, Շանհայ կոչվող վայրում: Այստեղ ապրում է մի քանի կարիքավոր ընտանիք: Մարտիրոսյանների ընտանիքը ամենից շատ վառելափայտի կարիք ուներ, քանի որ վառելափայտ գնելու համար ընտանիքը գումար չուներ, նրանք փայտ էին հայթայթում մոտակայքում գտնվող լքված շենքերից: Չնայած դրան, ընտանիքը միևնույն ժամանակ օգնում է կարիքավոր և բազմազավակ ընտանիքներին, իրենց հարևաններին:



երիտասարդները կարդացել են հոդվածը, ովքեր ծնունդով Ախալքալաքից են, բայց ապրում են Ռուսաստանում: Իրենց նախաձեռնությամբ սկսվեց դրամահավաք VK (Вконтакте) սոցիալական ցանցի խմբում, որը մասնակիցները կատակով անվանել են «Երիտասարդ հրաշագործներ»: Հավաքված գումարը՝ 17 819 ռուբլի (690 լարի) նրանք ուղարկել են Ջավախքի լրատվական կենտրոնին: Jnews.ge-ն Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Տաթև Մարուքյանի հետ միասին գնեց վառելափայտ 500 լարիի սահմաններում: Փայտը կիսվեց երկու ընտանիքների` Մարտիրոսյանների և Ագաբեկյանների միջև, որտեղ ապրում են 4 փոքր երեխաներ: Իսկ մնացած 190 լարին Jnews.ge խմբագրությունը տիկնիկ կգնի փոքրիկ Մարիետա Մարտիրոսյանի համար, (այդպես են ցանկացել բարերարները), որը նա այդքան երազում է, ինչպես նաև հագուստ և խաղալիքներ փոքրիկ Ագաբեկյանների համար:
Նման նյութեր:
Ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում լայն արձագանք գտավ Jnews-ի «Ի՞նչ անենք, ասենք մի օր չկարողացանք փող գտնել, ի՞նչ է լինելու․․․» հոդվածը: Շատերը պատրաստակամություն հայտնեցին և խնդրեցին հաշվեհամար…
07.05.2020 | Հասարակություն
Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի համաձայն՝ ուղղված նպատակային սոցիալական աջակցությանը, միանվագ 300 լարիի չափով փոխհատուցում կարող են ստանալ նաև չգրանցված վարորդները, ովքեր մունիցիպալիտետի ներսում ուղևորների փոխադրմամբ…
06.05.2020 | Հասարակություն
Դեկտեմբերի 28-ին ուժի մեջ է մտել Վրաստանի Ներքին գործերի նախարարության կողմից պատրաստած ընտանեկան բռնության և ընտանեկան հանցագործության մասին օրինագիծը: Այս մասին տեղեկությունը տարածում է Ներքին…
29.12.2018 | Հասարակություն
Սուրիկ Մոսոյանի 7 անդամից բաղկացած ընտանիքը ծայրահեղ աղքատության մեջ է: Ընտանիքը կերակրողին ամհրաժեշտ է վիրահատություն, բայց նրանք չեն կարողանում գումար կուտակել բուժման համար: Սոցիալական ապահովության…
15.11.2018 | Հասարակություն
Վեց տարեկան Ջուլիետան տառապում է մանկական ուղեղային կաթվածով, վերականգնողական կուրս անցնելուց հետո արդեն կարողանում է մոր օգնությամբ քայլել: Բժիշկների հավաստմամբ երեխան շտապ ևս 5 կուրս…
07.11.2018 | Հասարակություն
Օգոստոսի 18-ին Jnews-ը գրեց, որ Մկրտիչ Սարգսյան փողոցի թիվ 60 տան պատը փլուզվել է: Տանտերը հույս ունի, որ օգնություն կստանա քաղաքապետարանից: Սակայն Ախալքալաքի քաղաքապետարանում նշում…
21.08.2018 | Հասարակություն
«Оff road Սամցխե-Ջավախք» ավտոընկերությունը բարեգործական ակցիա է անցկացրել Ասպինձայի շրջանի Տոլոշ գյուղում:
08.03.2018 | Հասարակություն
Այս տարի Ախալքալաքի շրջանի բյուջեն նորից է հատկացրել 30 000 լարի, որպեսզի ևս 300 անօթևան շուն բռնեն ու տեղավորեն ապաստան:
26.01.2018 | Հասարակություն