2024-2025 ուստարում դպրոց կկարողանան հաճախել այն երեխաները, որոնք մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան: Վրաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հանրակրթության մասին օրենքի նախագիծը:
Հետևաբար, 2025-2026 ուսումնական տարվանից այն երեխաներին, որոնք ուսումնական տարվա մեկնարկի հաջորդ օրվանից մինչև դեկտեմբերի 31-ը կդառնան 6 տարեկան, ծնողների ցանկության դեպքում հնարավորություն կտրվի սովորելու առաջին դասարանում:
Կառավարության նիստում պարզաբանվել է՝ որոշման հիմք են հանդիսացել քաղաքացիների մի շարք հայտարարություններ, որոնք պահանջում են վերանայել Վրաստանում տարրական մակարդակով կրթությունը սկսելու տարիքի կարգավորող նորմը։
Ի դեպ, այս խնդրի մասին ավելի վաղ՝ սեպտեմբերի 17-ին, հայտարարել էր Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարար Գիորգի Ամիլախվարին:
Հիշեցնենք, կրթության նախարարության տեղեկատվության համաձայն՝ 2023-2024 ուստարում հանրակրթական ուսումնական հաստատություններ է ընդունվել ավելի քան 55 հազար առաջին դասարանցի։