նորություններ 9 Հոկտեմբերի, 2023 • Որոշ միգրանտներ մարդահամարում կընդգրկվեն որպես մշտական բնակիչներ

2024 թվականին Վրաստանի բնակչության համընդհանուր մարդահամար կանցկացվի, մեկ հասցեում 12 ամսից ավելի բնակվող անձինք կհամարվեն Վրաստանի «մշտական բնակիչներ», այդ թվում՝ միգրանտները, հայտնում է «Mtavari»-ն:

Ազգային վիճակագրական ծառայության գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեն «Mtavari»-ին ասել է, որ մարդահամարի մեթոդաբանությունն է՝ նկարագրել տվյալ պահին երկրի տարածքում բնակվող բոլոր անձանց:

«Այդ թվում՝ նրանք, ովքեր 6 ամսից ավելի այստեղ են ապրում, կամ մի քանի օրով գտնվում են հանրապետությունում, կամ հակառակը, ժամանակավորապես արտերկրում են գտնվում։ Ինչ վերաբերում է միգրանտներին, եթե անձը կոնկրետ հասցեում բնակվում է 12 ամսից ավելի, նա կհամարվի մշտական բնակիչ՝ անկախ նրանից, թե որ երկրից է եկել»,- ասել է Թոդրաձեն։

Բնակչության մարդահամարի համար հատկացվել է մոտ 29 մլն լարի։

Վրաստանում բնակչության վերջին մարդահամարն անցկացվել է 2014 թվականին։ Այդ ժամանակ երկրի բնակչությունը կազմում էր 3 713 804 մարդ։

Վերատպման կանոն