Վրաստանի հանրակրթության ազգային նպատակները համատեղելի չեն ժամանակակից միջազգային կրթական չափանիշների հետ: Այս մասին ասում է Վրաստանի կրթության նախարար Գիորգի Ամիլախվարին, նրա խոսքով, նախարարությունն աշխատում է տարբեր ուղղություններով՝ ավելի համապատասխան նպատակներ որոշելու համար։
«Գործնականում հիմնական փաստաթուղթը՝ հանրակրթության ազգային նպատակները, որն ընդունվել է տարիներ առաջ, պետք է վերանայվի, քանի որ այն ոչ մի կերպ չի համապատասխանում ժամանակակից կրթության միջազգային չափանիշներին», – այս մասին Վրաստանի Կրթության նախարար Գիորգի Ամիլախվարին հայտարարել է՝ Առաջին ալիքի «Որոշում» հաղորդման ժամանակ:
Ինչպես նշել է նախարարը, գերատեսչությունն ակտիվորեն աշխատում է տարբեր ուղղություններով և պատրաստ է քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ հանրակրթության ազգային նպատակները՝ լայն շրջանակների ներգրավմամբ. մանկապարտեզներ և նախադպրոցական կրթություն, դպրոց և հանրակրթություն, դպրոցի ինքնավարություն, ազգային ուսումնական պլան, գնահատման համակարգ, աջակցություն դպրոցական համայնքին, ուսուցիչը, նրա աշխատանքը, ֆինանսական և սոցիալական պայմանները, կարիերայի զարգացման սխեման, դպրոցների և դպրոցական սննդի ֆինանսավորումը, կրթական քաղաքականության պլանավորումը, ուսումնական ռեսուրսներ և դասագրքեր գրելու գործընթացը, մասնագիտական կրթության նոր տեսլականը, ինչպըս նաև բարձրագույն կրթությունն ու գիտությունը:
«Քանի որ մենք այս հարցերը հասցնում ենք հանրությանը, մենք ունենք նաև բավականին առողջ հավակնություն՝ կայացնելու շատ դժվար ու ցավոտ որոշումներ, որոնք, հնարավոր է, վաղուց չեն կայացվել։ Մենք պատրաստ ենք կիսվել մեր կարծիքներով և լսել ձեր ձայնը։ Վերջապես, եկեք պատասխանատվություն վերցնենք և որոշում կայացնենք»,- ասել է Ամիլախվարին։
Բացի այդ, Գիորգի Ամիլախվարին «Որոշում» ծրագրի վերաբերյալ ասել է, որ նման ձևաչափի առկայությունը չափազանց կարևոր է, քանի որ դա կարևոր հնարավորություն է ավելի լայն զանգվածներին ներգրավելու կրթական քաղաքականության ձևավորմանը։
«Ես և իմ գործընկերները հայտարարում ենք մեր լիակատար պատրաստակամության մասին՝ գալ և մասնակցել ծրագրերին, իհարկե, եթե կա հետաքրքրություն հասարակության մեջ խնդիրները թարմացնելու, և այս հարթակը, այս ծրագիրը, այս ձևաչափը մեզ դա անելու իրական հնարավորություն է տալիս։ Վերջին տարիներին հեռուստատեսային տարածքում կամ տարբեր ձևաչափերում ես չեմ հիշում նմանատիպ հարթակ, որտեղ գործնականում որոշումներ կայացնողները՝ ուսուցիչներ, ծնողներ, փորձագետներ, քաղաքական գործիչներ, դպրոցների տնօրեններ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդքան բաց նստած լինեն հանրային տարածքում, բաց երկնքի տակ և քննարկեն երկրի համար ամենակարևոր և արդիական հարցը։ Ուստի շնորհակալ եմ, որ ձեր առաջին հաղորդումը և այս շարքը նվիրված են կրթությանն ու գիտությանը»,- հայտարարել է Գիորգի Ամիլախվարին։