Հոկտեմբերի 3-ին, ավարտվեց տարբեր լրատվամիջոցների և կազմակերպությունների ներկայացուցիչների եռօրյա Bus Tour-ը Ջավախքում:

«ԱՄՆ ՄԶԳ Քաղաքացիական հասարակության մասնակցության ծրագրի» շրջանակներում տեղի է ունեցել Bus Tour Ախալքալաքում և Նինոծմինդայում, ինչպես նաև մունիցիպալիտետների որոշ գյուղերում: Ջավախք են այցելել հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Այդ թվում՝ կազմակերպություններ, որոնք աշխատում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, որտեղ խիտ բնակեցված են ազգային փոքրամասնությունները։

Ախալքալաքում շրջագայությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին և 3-ին Կարտիկամ, Վաչիան, Խուլգումո գյուղերում։ Bus Tour-ի մասնակիցներին հետաքրքրում էին գյուղի հասարակ բնակիչների, այդ թվում՝ երիտասարդության խնդիրները։ Օրինակ՝ Կարտիկամ գյուղում բնակիչները թվարկեցին այնպիսի հրատապ խնդիրներ, ինչպիսիք են կարտոֆիլի իրացումը և գները, տրանսպորտի բացակայությունը, վարելահողերի սակավությունը, մանկապարտեզի բացակայությունը, արտագնա աշխատանքը (խոպան) և այլն։

Ավտոբուսային տուրի մասնակիցներն Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում հանդիպեցին նաև դպրոցականների և երիտասարդների հետ։ Խոսեցին և քննարկեցին բռնությունն ու բուլինգը դպրոցներում և ընտանիքներում: Նաեւ այն մասին, թե ինչ է պակասում աշակերտներին դպրոցներում։

Дизайн без названия - 1

Նմանատիպ հանդիպումներ են անցկացվել նաև Նինոծմինդայում։

«ԱՄՆ ՄԶԳ-ի քաղաքացիական հասարակության մասնակցության ծրագրի» առաջնահերթություններից մեկը Վրաստանի ամենահեռավոր և խոցելի բնակավայրերում կարիքների բացահայտումն ու հակազդումն է: Այլ մեխանիզմների հետ մեկտեղ ԱՄՆ ՄԶԳ-ն տարին երկու անգամ կազմակերպում է Bus Tour: Այսինքն՝ հավաքում է հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին և տանում կենտրոնից հեռու գյուղեր ու քաղաքներ, որպեսզի նրանք կարողանան անմիջականորեն շփվել տեղի բնակչության հետ և իմանալ նրանց խնդիրների մասին։

Bus Tour-ը այս անգամ տեղի ունեցավ Ջավախքում։ Շրջանն ուշադրության է արժանացել իր էթնիկ և կրոնական փոքրամասնություններով:

Հանդիպումներն անցան ոչ պաշտոնական մթնոլորտում։ Քննարկման հիմնական թեմաներն էին՝ կրթություն, քաղաքացիական մասնակցություն տեղական մակարդակում որոշումների կայացմանը, քաղաքացիության խնդիրը, պետական ծառայությունների հասանելիությունը, կրոնի ազատությունը, տարածաշրջանի տնտեսական մարտահրավերները, ինչպես նաև էթնիկ փոքրամասնությունների իրավական կարգավիճակը: