Հոկտեմբերի 1-ը հայտարարվել էր Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում հավարտ Ս․ Պատարագի կատարվեց աղոթքի հատուկ կարգ: Վրաստանի «Հայ Համայնք» կազմակերպության նախաձեռնությամբ, Թբիլիսիում պատարագին ավարտին մարդիկ հոգեւորականների ուղեկցությամբ Վակեի այգուց երթով շարժվեցին դեպի Եվրամիության ներկայացուցչության, ինչպես նաեւ Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակ։
Ցուցարարները երկու գրասենյակների դիմաց դատապարտեցին այն փաստը, որ իրենց հայտարարություններով Ադրբեջանը ցեղասպանական քաղաքականություն վարելով Արցախի նկատմամբ մնաց անպատասխան և միջազգային կազմակերպություններն ու այն երկրների իշխանությունները ոչ միայն պետք է կոչերով դիմեին այլ կիրառեին համապատասխան պատժամիջոցներ։
ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց միասնության կոչով ելույթ ունեցավ Վիրահայոց թեմի, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, նաև խոսքով հանդես եկավ Վրաստանի «Հայ Համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանը, դատապարտելով Վրաստանի իշխանությունների լռությունը 9 ամսվա շրջափակման և վերջին պատերազմի իրադարձությունների մասին և նշելով, որ եթե Թուրքիան և Ադրբեջանը «մարսեցին» Արցախը, ապա մեծ Թուրանի գաղափարը ստեղծելու է ավելի լուրջ խնդիրներ այս տարածաշրջանում, որն անդրադառնալու է և Հայաստանին, և Վրաստանին։
Ցուցարարները իրենց հետ ունեին նաև կատարվածը և միջազգային հանրության լռությունը դատապարտող պաստառներ: