Անկարայի կենտրոնում՝ Թուրքիայի Ներքին գործերի նախարարության շենքի մոտ, պայթյուն է տեղի ունեցել, այս մասին տեղեկություն է տարածում CNN Turk-ը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Կըզիլայ թաղամասում գտնվող ՆԳՆ շենքի մոտ։ Դեպքի վայրում մոբիլիզացվել են իրավապահներն ու բժիշկները։ Շրջանառվում է տեղեկություն մեկ տուժածի մասին։
Երկրի մայրաքաղաք Անկարայում Թուրքիայի ՆԳՆ շենքի մոտ պայթուցիկ սարքը գործի է դրվել մահապարտ-ահաբեկչի կողմից, ԶԼՄ-ներին, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Երկրորդ հարձակվողը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ, ասել է նա։
Ալի Երլիկայի խոսքով՝ հարձակման հետեւանքով երկու ոստիկան թեթեւ վնասվածքներ են ստացել։