Ավելի քան 100 000 հազար մարդ լքել է Լեռնային Ղարաբաղը: Ըստ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի՝ նրանք արդեն Հայաստանում են: ՀՀ իշխանությունները բնակարան կտրամադրեն բոլոր նրանց, ովքեր կացարանի կարիք ունեն։
Նրա տվյալներով՝ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մտել ավելի քան 21 հազար ավտոմեքենա։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում ապրում էր 120 հազար մարդ։ Չճանաչված Լեռնային Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ 2024 թվականի հունվարի 1-ից: