2024 թվականին տարիքային կենսաթոշակը կբարձրանա բոլոր կատեգորիաների կենսաթոշակառուների համար, այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ըստ հայտարարության՝ Վրաստանում կենսաթոշակը կբարձրանա հետևյալ կերպ.

  • 70 և բարձր տարիքի կենսաթոշակը կբարձրանա 50 լարիով և կկազմի 415 լարի,
  • բարձրալեռնային շրջաններում ապրող 70 և ավելի բարձր տարիքի բնակչի կենսաթոշակը կկազմի 500 լարի,
  • մինչև 70 տարեկան բնակչի կենսաթոշակը կբարձրանա 20 լարիով և կկազմի 315 լարի,
  • բարձրլեռնային շրջաններում ապրող մինչև 70 տարեկան բնակչի կենսաթոշակը կկազմի 380 լարի:

Վարչապետը հայտարարել է՝ առողջապահության և սոցիալական ծրագրերի բյուջեն կավելանա 870 մլն լարիով: