Բոլնիսիում սպանություն է տեղի ունեցել: Առկա տեղեկությունների համաձայն՝ երիտասարդը սառը զենքով սպանել է կնոջը, վիրավորել զավակին, ավելի ուշ իրեն է վնասել։ Տղամարդուն տեղափոխել են կլինիկա։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 11 պրիմա 109 (դիտավորությամբ սպանություն ընտանիքի մեկ այլ անդամի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում) և 11 պրիմա 108 (դիտավորությամբ սպանություն ընտանիքի մեկ այլ անդամի նկատմամբ) հոդվածներով։