Սեպտեմբերի 26-ի ժամը 08:00 դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:
ՀՀ կառավարությունից հայտնել են, որ նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: