Ադրբեջանը հերթական անգամ փակ է թողել ցամաքային սահմանները՝ այս անգամ մինչև 2024թ. հունվարի 2-ը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Ադրբեջանի կառավարությունում։
Երկրի ցամաքային սահմանները փակ են 2020թ. գարնանից։ Բաքուն հայտարարել է, որ կպահպանի կարանտինի ռեժիմը կորոնավիրուսի համավարակի պատճառով, «այնքան, որքան դա անհրաժեշտ կլինի»։ Այն բանից հետո, երբ մայիսին ԱՀԿ-ն հայտարարեց համավարակի դադարեցման մասին, Ադրբեջանը երկու անգամ երկարացրել է սահմանները փակ պահելու որոշումը։
Վրաստանից Ադրբեջան մուտքն այդ ամբողջ ընթացքում հնարավոր է միայն օդային տրանսպորտով։
Օգոստոսին Վրաստանում ապրող էթնիկ ադրբեջանցիները դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով բացել ցամաքային սահմանները, որպեսզի մարդիկ կարողանան գնալ միմյանց մոտ։