Ութ ամսում Վրաստանում բեռնատարների տարանցումից ստացած եկամուտը կազմել է 18 մլն 349 հազար լարի։
Վրաստանի պետական գանձարանի տվյալներով` հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանի տարածքով անցել է 338 141 տարանցիկ բեռնատար: Միայն օգոստոս ամսին տարանցիկ ճանապարհի վճար է վճարել 46 հազար 952 բեռնատար, արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 16,4 մլն լարի։
Ստորև ներկայացնում ենք ճանապարհների օգտագործման վճարն ըստ ամիսների՝
- հունվար՝ 12 մլն 041 հազար 350 լարի՝ 34 հազար 404 տրանզիտ տրեյլեր,
- փետրվար՝ 11 մլն 970 հազար 002 լարի՝ 34 հազար 200 տարանցիկ կցանքներ,
- մարտ՝ 15 մլն 549 հազար 710 լարի՝ 44 հազար 428 տարանցիկ կցանքներ,
- ապրիլ՝ 13 մլն 834 հազար 954 լարի՝ 39 հազար 528 տարանցիկ տրեյլեր,
- մայիս՝ 16 մլն 861 հազար 665 լարի՝ 48 հազար 176 տարանցիկ կցանքներ,
- հունիս՝ 16 մլն 455 հազար 903 լարի՝ 47 հազար 017 տարանցիկ կցանքներ,
- հուլիս՝ 15 մլն 202 հազար 578 լարի՝ 43 հազար 436 տարանցիկ կցանքներ,
- օգոստոս՝ 16 մլն 433 հազար 413 լարի՝ 46 հազար 952 տարանցիկ կցանքներ:
Ընդգծենք, որ Վրաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր բեռնատար մինչև 2022 թվականի հունիսի 20-ը վճարում էր 200 լարի, իսկ դրանից հետո՝ 350 լարի։
Վրաստանի մաքսային ծառայության տվյալներով` 2022 թվականին երկրի տարածքով անցնող հոսքն ավելացել է 12%, թուրքական ուղղությամբ` 16, Ադրբեջանի ուղղությամբ` 20%-ով։ 2019 թվականից ի վեր տարանցման ցուցանիշներն աճել են 80%-ով։
Վրաստանի բոլոր մաքսակետերը երթևեկության կտրուկ աճի պատճառով անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի: Միաժամանակ բոլոր անցակետերում ավելացվել են մաքսային աշխատակիցների թիվը, որպեսզի կարողանան անխափան և շուրջօրյա իրականացնել մաքսային հսկողության ընթացակարգերը:
Այստեղ կարևոր է նշել, որ Վրաստան-Թուրքիա սահման՝ «Կարծախ» մաքսային անցակետ տանող ճանապարհին մշտապես կիլոմետրանոց հերթեր են: Ծանր բեռնատարների շարասյունը շաբաթներով կանգնած է Ախալքալաք-Կարծախ ճանապարհին։ Այս ամենի արդյունքում Ախալքալաք-Կարծախ ճանապարհով երթևեկությունը միակողմանի և վտանգավոր է դարձել։