Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի և Բաքվի միջև ընթացող բանակցություններն ավարտվել են։

Հիշեցնենք, որ Բաքվի կողմից բանակցությունները վարում էր պատգամավոր Ռամին Մամեդովը, որը Ղարաբաղում բնակվող հայերի հետ շփումների պատասխանատուն է, իսկ ղարաբաղյան կողմից մասնակցում էին Սերգեյ Մարտիրոսյանը և Դավիթ Մելքումյանը։

Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունները տևել են մի քանի ժամ, դրանց միջազգային որևէ լրատվամիջոց ներկա չի եղել։