Խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր պատգամավորների և մեծամասնության անդամների միջև։ Նիստերի դահլիճից դուրս ևս մի քանի միջադեպ է տեղի ունեցել:
Պատգամավորների միջև ծեծկռտուքն սկսվել է այն պահին, երբ ճեպազրույցով հանդես էր գալիս «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն մոտեցել է Իրակլի Կոբախիձեին և ասել, որ «պաշտպանում է ռուս լրտեսներին»։
Այնուհետև մի քանի պատգամավորների միջև բախում է տեղի ունեցել, մանդատուրի ծառայության ներկայացուցիչները փորձել են հարթեցնել իրավիճակը։
Այս պահին խորհրդարանում իրավիճակը հանգիստ է: Նիստերի դահլիճում «Նախարարի ժամ» ձևաչափով լսում են Թեա Ծուլուկիանիին։ Ընդդիմությունն ի նշան բողոքի նիստին չի մասնակցում։