Երևանի կենտրոնում ինքնաբուխ բողոքի ցույց է ընթանւոմ՝ կապված ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություն սկսելու հետ։ Ոստիկանության հետ բախումներ են սկսվել, որոշ ցուցարարներ սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, դեպքի վայրից հայտնում է Ազատություն ռադիոկայանի թղթակիցը։
Ցուցարարները հակակառավարական լոզունգներ են վանկարկում և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին միջամտել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։
Ցուցարարների մեկ այլ խումբ էլ ցույց է կազմակերպել Ռուսաստանի դեսպանատան դիմաց։ Ցուցարարները պահանջում են տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահներից՝ պաշտպանել խաղաղ բնակչությանը ագրեսիայից։
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավարը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իրավունք չունեն զենք օգտագործել, եթե իրենց համար վտանգ չլինի։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ խաղաղապահները մասնակցում են ամենավտանգավոր շրջաններից բնակիչների տարհանմանը։ Գերատեսչության տվյալներով՝ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբը մոտ 500 մարդ է տարհանել, որոնցից գրեթե 200-ը երեխաներ են։