նորություններ 19 Սեպտեմբերի, 2023 • Եղցահող համայնքը հայտնվել է Ադրբեջանի անմիջական թիրախում, բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա. Արցախի ՄԻՊ

Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակչով, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում։ Ադրբեջանական զինված ուժերը ավերել են համայնքի դպրոցը: Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Արցախի ՄԻՊ-ը հափտնում է, որ թվով 6 համայնքների՝ Խրամորթ, Խնաբադ, Սառնաղբյուր, Նախիջեւանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ քաղաքացիական բնակչությունը տարհանվել է:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝