Ադրբեջանի հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ։ Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն` կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, որոնցից 8-ը` երեխաներ: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Նշենք, որ հակաահաբեկչական գործողությունների պատրվակով սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Ադրբեջանը սկսել է գնդակոծել ավելի քան 9 ամիս շրջափակված Ստեփանակերտը։