Սագարեջոյում ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ է մահացել:

Ականատեսների վկայությամբ՝ մեքենան, որը ենթադրաբար վարել է անչափահաս, վրաերթի է ենթարկել երրորդ հանրակրթական դպրոցի մոտ քայլող կնոջը, ապա բախվել ծառին։ Կինը տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայում գտնվող Սագարեջոյի առաջին միջնակարգ դպրոցի աշակերտները վնասվածքներ են ստացել։

Վեց աշակերտներ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Սագարեջոյի «Գեո-Հոսփիթլս» կլինիկա։ Ինչպես հայտնում են կլինիկայից, աշակերտների վիճակը կայուն է, նրանք գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո։

Տեղում աշխատում են ոստիկանները։ Կատարվում է հետաքննություն։