Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 14,001 մլրդ դոլլար, ինչը 16,8%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, – տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Արտահանում` 4 մլրդ 075,4 մլն, + 14,3%
Ներմուծում` 9 մլրդ 925,7 մլն, + 17,8%

Բացասական մնացորդն ավելացել է մինչև 5,8 մլրդ, ինչը կազմում է ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 41%-ը։

Օգոստոսին Վրաստանից արտասահման է արտահանվել 492 մլն դոլարի ապրանք՝ 4 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։ Օգոստոսին ներմուծված ապրանքները կազմել են 1,27 մլրդ դոլար՝ աճելով 1%-ով։