Ընդհանուր առմամբ, բիզնես ոլորտում ունենք 737 000 զբաղված անձ։ Սա այն առավելագույնն է, որը մենք երբևէ ունեցել ենք,- կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։

Փոխվարչապետի խոսքով, այս տարվա երկրորդ եռամսյակում աշխատողների միջին ամսական աշխատավարձն աճել է գրեթե 18%-ով և կազմել 1914 լարի։

Ըստ Դավիթաշվիլիի՝ հուլիսին տնտեսական աճը կազմել է 5,5 տոկոս։ Ընթացիկ տարում, ընդհանուր առմամբ, տնտեսական աճը կազմել է 7,2%։

«Հիմնական գործոնը, թե ինչու մենք ավելի շատ աճ չունենք, դուք գիտեք, այս տարի կարևոր օգտակար հանածոների համեմատաբար ցածր գներն են, որն արտահայտվում է արտահանման մեջ։ Դրանք հիմնականում տեղական արտահանման հետ կապված խնդիրներն են։ Հավելյալ, եթե մենք ունենայինք նույն արտահանման իրադրությունը, ինչ նախորդ տարի, ապա, իհարկե, կունենայինք ավելի մեծ աճ։ Մեր կանխատեսման համաձայն՝ մենք ակնկալում ենք արտահանման այս հատվածի բարելավում տարվա չորրորդ եռամսյակում և հույս ունենք տնտեսական աճն ավելի բարձր պահել, քան դա նախատեսված էր»,- ասել է Դավիթաշվիլին։