Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, Նինոծմինդայի շրջանում ուժեղ կարկուտ է տեղացել։ Բնական աղետի պատճառով հիմնականում վնասվել են քաղաքի ենթակառուցվածքները և մի քանի գյուղի հացահատիկի ցանքատարածությունները։
Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը Jnews-ի ասաց, որ դեռ հանձնաժողովն աշխատում է վնասի չափը գնահատելու համար։
«Վնասվել է քաղաքի բնակելի տեղամասերը, տան կտուրները, պատուհանները, ինչպես նաև մեքենաները։ Կան մի քանի գյուղեր, որտեղ էլ հացահատիկը հավաքած չի եղել, մոտավոր 20%, եթե բոլոր գյուղերը միասին հաշվենք։ Այդ գյուղերը հետևյալն են՝ Փոքր Գոնդուրա, Ղուլալիս, դեռևս այդքանն է մեր տեղեկություններով», – ասաց Անիվարդ Մոսոյանը։
Վրջինս նշեց, որ այս պահի դրությամբ արդեն ընդունվում է քաղաքացիների դիմումները, խումբ է ստեղծվել, որի հիմնական գործունեությունն է վնասի չափի գնահատումը։
«Այս պահի դրությամբ միայն դա կարող ենք անել, որոշել վնասի չափը, որից հետո պարզ կդառնա, թե ինչ պետք է անենք։ Համապատասխան հանձնաժողովը, որոշում է վնասի չափը։ Եթե Աստված չանի մասսայական բնույթ կրի, ապա մեր մունիցիպալիտետը այդքան բյուջե չունի ենթակառուցների համար», – ավելացրեց Նինոծմինդայի քաղաքապետը։
Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում նույնպես երեկ ուժեղ կարկուտ է տեղացել, որի վնասի չափի մասին կտեղեկացնենք մեր հաջորդ նյութերոգմ։
Լուսանկարները՝ Համբարձում Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։