Սեպտեմբերի 2-ի և 3-ի ցերեկային ժամերից մինչև սեպտեմբերի 4-ի առավոտ Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, քամի և կարկուտ,- հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
«Սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել գետերում ջրի մակարդակի էական բարձրացում, այդ թվում՝ փոքր գետերի վարարումներ, լեռնային շրջաններում սողանքային և սելավային գործընթացներ»,- ասվում է տեղեկատվության մեջ։