Տեղատարափ անձրևի հետևանքով Թբիլիսիի որոշ փողոցներ հեղեղվել են։ Դժվար է մեքենաների և հասարակական տրանսպորտի տեղաշարժը։ Ճանապարհներին տեղ-տեղ սողանքներ են։

Ինչպես Netgazeti-ին հայտնել են Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունից, զոհեր և վիրավորներ չկան։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, առատ տեղումներն ամենաշատ խնդիրներն են ստեղծել Գլդանիի շրջանում։ Հեղեղվել են փողոցներն ու ստորգետնյա անցումները։

Կալաձեն նշել է, որ քաղաքապետարանի բոլոր համապատասխան կառույցները աշխատանքներ են տանում, մոբիլիզացվել է նաև փրկարար ծառայությունը։