Այսօր՝ օգոստոսի 27-ին, մեծանուն աշուղ Ջիվանու հայրենի գյուղում առանձնակի շուքով ու հանդիսավորությամբ նշվեց Ջիվանու օրը:
1

Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակչությունն ավանդաբար հուլիսյան վերջին օրերից մեկը նվիրում է հայ մեծ աշուղ Ջիվանու մեծարմանը, սակայն այս տարի բեմի նորոգման պատճառով այսօր նշեցին։

Տոնական օրվա մեկնարկը տրվեց ծաղիկներ խոնարհելով գյուղամեջում կանգնեցված Ջիվանու արձանին, որից հետո տոնախմբության մասնակիցները շարժվեցին դեպի աշուղ Ջիվանու տուն-թանգարան, որտեղ ծանոթացան աշուղի կենսագրությանն ու թողած մշակութային ժառանգությանը:

2

3

Ջիվանու մեծարմանը նվիրված տոնահանդեսին՝ վերստին տարածվեց նրա երգն ու երաժշտությունը: «Ջիվանու օր»-ն իր անզուգական կատարումներով գեղեցկացրեցին Ախալքալաքի Մշակույթի տան «Ջիվանի», «Ջավախք» անսամբլները՝ Աշուղ Ալիք Ջավախքի ղեկավարությամբ: Բեմում Հայաստանի Հանրապետության Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլն էր ջիվանական երգ ու տաղով։ Հնչեցին Ջիվանու և այլ աշուղների սիրված երգեր։

11

9

6

450

22

Տոնակատարությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի ներկայացուցիչը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, բազմաթիվ այլ հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից և Հայաստանից:

8

12

Jivani2

Jivani1

Ջիվանի (Լևոնյան Սերոբ Ստեփանի, 1846, գ. Կարծախ (այժմ՝ Ախալքալաքի շրջանում) – 20.2(5.3).1909, Թիֆլիս) հայ աշուղ, ժող. երգիչ։ Ծնվել է հողագործի ընտանիքում։ Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։ Վաղ մանկությունից, համբավավոր աշուղ Ղարա–Ղազարի (Սիայի) մոտ Ջիվանին յուրացրել է աշուղական երգի հանրահայտ կանոնները, սովորել նվագել քյաման և ջութակ, հորինել է թուրքերենով ու հայերենով երգեր։ 1866-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային։ Նրա հետ ընկերանալով՝ Ջիվանին 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 1868–95-ին ապրել է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։

Ջիվանու ստեղծագործությունն իր դարաշրջանի հայ իրականության հայելին է։ Ջիվանին քարոզել է հետևել լուսավորության ու գիտության, սիրել հայրենիքն ու ընտանիքը, աշխատանքով վաստակել հանապազօրյա հացը, երբեք չհուսահատվել, քանի որ «ձախորդ օրերը կուգան ու կերթան»։ Նրա համար խորթ են ազգային և կրոնական խտրությունները։

Ջիվանին XIX դ. ամենամեծ աշուղն է հայ իրականության մեջ. նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը, որը հայ բանագիտության մեջ իրավամբ կոչվում է ազգային դպրոց։

Մեզ է հասել Ջիվանի շուրջ 800 երգ, որից մոտ 550-ը տպագրված է։