Սաթխա-Նինոծմինդա ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան, որը Սաթխայից շարժվում էր Նինոծմինդա քաղաքի ուղղությամբ, վրաերթի է ենթարկել տղամարդու։

Արդյունքում տղամարդը տեղում մահացել է։

Դեպքի վայրում աշխատում են շտապօգնությունն ու ոստիկանությունը։

Ինչպես Jnews-ին հայտնեցին Վրաստանի ներքին գործերի նախարարությունից, գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն, ինչը նշանակում է ճանապարհային անվտանգության կանոնների խախտում։