Օգոստոսի 22-ին Վրաստանի տարածքում առավելապես օրվա երկրորդ կեսից, հատկապես լեռնային և բարձր լեռնային շրջաններում, սպասվում են կարճատև անձրևներ, երբեմն՝ հորդառատ, կայծակ, կարկուտ, քամի։
Տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Վրաստանի գետերում սպասվող հորդառատ անձրևները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերի հեղեղումներ, լեռնային շրջաններում սողանքային և ջրհեղեղային գործընթացների սկիզբ և ակտիվացում։