Պատճառաբանություններ բերելը, դիմացինին քննադատելը և ամեն ինչին մատների արանքով նայելը. այսօր այն գլխավոր պատճառներից են, որոնք խանգարում են մարդկանց զբաղվել իրենց սիրած գործով: Մեր հերոսուհուն հաջողվել է ամեն ինչ մի կողմ դնել ու զրոյից սեփական բիզնեսը սկսել, որն արդեն իսկ դարձել է շատերի սիրելի բրենդը:

Արուս Գուլիկյանը ծնունդով Ծալկայի շրջանի Ղզլքիլիսա գյուղից է, ապրում է Թբիլիսիում: Թբիլիսիի պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի է։ Կրթությանը զուգահեռ Արուսն իր բիզնեսն է հիմնել և զբաղվում է սիրած գործով։ 2019 թվականից սկսած նա ձեռագործ պայուսակներ է պատրաստում և վաճառում։

Արուսը - 1

Սեփական բիզնես հիմնելու գաղափարը մեր հերոսուհին կապում է իր բնավորության հետ, ցանկանալով լինել անկախ ու չկառավարվել ոչ մեկի կողմից։ Առանց որևէ ֆինանսական աջակցության որոշել է սեփական ձեռքով հուլունքներից գեղեցիկ պայուսակներ պատրաստել, գործել ձմեռային գլխարկներ, և այլն։

Արուսըը - 1

«Ես բիզնես սկսելու ժամանակ միջոցներ չեմ ունեցել, ոչ էլ որևէ մեկն է աջակցել։ Ես պատվիրատուից եմ վերցրել նախնական գումարը, անհրաժեշտ գնումներ եմ արել, այնուհետև պատրաստել և ինքս առաքել եմ այն», – պատմում է նա:

Արուսը հիշում է առաջին պատվերը չի ստացվել, պատվիրատուին էլ հանձնել է շատ ուշ, բայց հաճախորդի ըմբռնումով մոտեցումը նրան ավելի է օգնել, որ պետք չէ ընկճվել ու անկախ այս չստացված պատվերից պետք է շարունակել:

Արուսի ծաղիկները - 1

Հարցին, թե՞ արդյոք կարողանում է համատեղել ուսումն ու բիզնեսը, նա պատասխանեց․

«Ճիշտ է հեշտ չէ, բայց համատեղում եմ: Այս հարցում ինձ օգնում են մայրս ու քույրս, լինում են դեպքեր երբ չեմ հասցնում անհրաժեշտ պարագաներ գնել և դա իմ փոխարեն անում է քույրս։ Դեպքեր են եղել, որ նույնիսկ առաքումն իմ փոխարեն քույրս է արել»:

Արուսը նշում է հիմնական խոչընդոտը մարդկանց վերաբերմունքն է, մարդիկ չեն գնահատում այն աշխատանքը, որն արվել է, չեն գնահատում ժամանակը, որը ծախսել ես, և բողոքում են բարձր գներից։ Նշենք, որ Արուսի պատրաստած բրենդային պայուսակների գինն սկսվում է 70 լարիից, այս տարիների ընթացքում նա ավելի քան 130 ձեռագործ պայուսակ է վաճառել։

«Անկախ ամեն ինչից ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր աջակցում ու գնահատում են այն աշխատանքը, որն անում եմ, իսկ վատ կարծիքները ինձ ոչ թե խանգարում, այլ օգնում են առաջ գնալ ու հաջողությունների հասնել»:

IMG_0687

IMG_0688

Արուսը նպատակ է՝ իր «Hand Magic» ձեռագործ պայուսակների բրենդը համաշխարհային դառնա:

«Այժմ դա է իմ նպատակը, բայց բնավորությունս շատ փոփոխական է, հնարավոր է փոշմանեմ ու զբաղվեմ այն մասնագիտությամբ, որը սովորում եմ համալսարանում, կամ զբաղվեմ այնպիսի գործով, որի մասին այժմ չեմ էլ մտածում», – եզրափակում է Արուս Գուլիկյանը: