Նաիր Մելիքյանը Ախալքալաքից դարձել է Շինկիոկուշին կարատեի Եվրոպայի չեմպիոն, հանդես գալով Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Նոյեմբերի 23-ից 26-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվեց կարատեի Եվրոպայի առաջնությունը: Առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց Նաիր Մելիքյանը Ախալքալաքից, ով սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում:

«Շատ դժվար էր, անհրաժեշտ էր հաղթել 4-5 մենամարտում, Փառք Աստծո, ես կարողացա դա անել և դառնալ Եվրոպայի չեմպիոն: Այժմ պառկած եմ վնասվածքով, ոտքս վնասել եմ մարտերի ժամանակ», – ասում է չեմպիոնը:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին 5 մարզիկներ: Նրանց թվում հաղթող դարձել է միայն Նաիր Մելիքյանը 70 կգ քաշային կարգում:

Նաիր Մելիքյանը իր հաղթանակ նվիրում է հորը, ընտանիքին և Ջավախքին:

Մարզիկին մարզել են մարզիչներ Մուրադ Քսպոյանը և Արմեն Քսպոյանը: