Նախկին 14 ավանի տարածքում այս տարի կառուցվել է պուրակ։ Ծրագիրն իրականացվել եւ շահագործման է հանձնվել 1-2 ամիս առաջ։ Սակայն այնտեղ արդեն տեսանելի են կոտրված նստարաններ, ճոճվող սղարաններ, ինչպես նաև բացակայում են ծառերը և կանաչապատումը, ինչը նշված է մրցութային փաստաթղթերում։

2023 թվականի ապրիլին պայմանագիր է կնքվել, այսպես կոչված, 14-րդ ավանի տարածքում Դարբինյան փողոցում պուրակ ստեղծելու մասին։ Աշխատանքները պետք է ավարտվեին մինչև հունիսի 10-ը, սակայն, պայմանագրում կատարված փոփոխություններով, ժամկետը երկարաձգվել էր մինչև հունիսի 16-ը։ Աշխատանքների հանձնման-ընդունման ակտը կազմվել է (փաստաթղթում նշված չէ, թե երբ) և կցվել մրցութային փաստաթղթերին օգոստոսի 1-ին։

Պուրակը բացօթյա մարզասարքերի տարածքին կից մանկական խաղահրապարակ է։ Խաղահրապարակները երկու կողմից շրջանակված են հանգստի գոտիով՝ նստարաններով, աղբամաններով և բետոնե արահետով։ Շինարարության նախագծում կա նաև փոքրիկ կանաչապատ տարածք՝ ծառերով, որն այժմ պարզապես ծածկված է հողով։

Նշենք, որ երեխաների և երիտասարդների համար ժամանակ անցկացնելու նոր վայրը շատ է դուր գալիս շրջակայքում գտնվող փողոցների և հենց երկհարկանի տների երեխաներին։ Նրանք իրենց ողջ օրն այստեղ են անցկացնում՝ առավոտից մինչև ուշ երեկո, ինչպես բնակիչներն են ասում՝ մինչև գիշերվա մեկը։ Խաղահրապարակը և մարզասարքերի համար նախատեսված տարածքը շատ մոտ են միմյանց: Եթե ուշադիր չլինել, ապա երեխան, ով նստում է ճոճանակը, կարող է հարվածել մյուս երեխաներին, ովքեր մարզվում են մարզասարքերի վրա:

Նստարանները տեղ-տեղ կոտրված են, իսկ երբ նստում ես դրանց վրա, ծանրության տակ դեռ չկոտրված փայտե ձողերը ճկվում են, զգացողություն է առաջանում, որ մնացածն էլ կկոտրվի։

«Երեխաներին շատ է դուր գալիս, բայց շատ անորակ է արված: Ատրակցիոնը, սղարանն արդեն ճոճվում է, խաղահրապարակն ապահով չէ, երեխան մնում է երեխա, այնպես են ճոճվում, որ կարող են իրար հարվածել: Այն պատճառով, որ մեջտեղում չկա հենակ, նստարանները ամուր չեն, պուրակի շրջակայքն էլ բարեկարգ չէ։ Գիտեք, ամենևին տրամաբանական չէ, որ այս հատվածը թողել են հողով, քանի որ այնտեղ սիզամարգ չկա, իսկ երեխաները՝ անձրեւոտ եղանակին քայլում են ցեխերի մեջ, ջուրը կուտակվում է այստեղ և հոսում է այն տան բակը: Իհարկե, հրաշալի է, որ երեխաների համար խաղատեղ են ստեղծել։ Բայց բնակիչներն էլ խնամքով չեն մոտենում սրան, սիրում են շուրջբոլորը փչացնել, նրանց պետք է սովորեցնել՝ չփչացնել, բայց դա հնարավոր կլինի, եթե նման պուրակները շատ լինեն»,- ասում է 14-րդ ավանի բնակիչը, ով 2 թոռներին բերել էր խաղահրապարակ:

«Նախագիծն ընդունել ենք, բոլոր թերություններն ուղարկվել են կառուցապատողին: Ես կոնկրետ չեմ հիշում, թե ինչ թերություններ են եղել, բայց նրանք պիտի շտկեն դրանք: Նրանք ունեն երկու տարի երաշխիք, երկու տարվա ընթացքում նրանք բոլոր թերությունները պետք է շտկեն»,- ասաց քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Արմեն Մղդեսյանը։

Дизайн без названия - 1

Ախալքալաքի Դարբինյան փողոցում պուրակի ստեղծման վրա բյուջեից ծախսվել է 49 156,68 լարի։ Տենդերին մասնակցել է 4 մասնակից, մրցույթը շահել է անհատ ձեռներեց Զոյա Համազարյանը՝ Կումուրդո գյուղից։

«Մեքն ենք փոխելու, կոտրել են, մենք գիտենք ու պետք է փոխենք: Մրցույթի համաձայն այս հատվածը հողապատ պիտի մնար: Մենք 2 տարի երաշխիք ունենք, բայց ամենը մենք չենք շտկելու, վերջերս զանգել էին ու ասել, որ լուսային լապտերները պոկել են ու դեն նետել, բայց սա երաշխիքային պայմանների մեջ չի մտնում: Բնակիչները մի քիչ անփույթ են ամեն ինչի նկատմամբ: Հենց իրենք են ջարդել, իսկ ինչու պիտի նստարանը կոտրվեր։ Ըստ նախագծի, մենք ամեն ինչ արել-դրել ենք, մենք մեղավոր չենք»,- մեկնաբանեց կառուցապատողը։

Дизайн без названия - 1

Նշենք, որ, ի թիվս այլ բաների, ըստ նախագծի, պուրակում պետք է տնկվեր երաշտադիմացկուն, արագ աճող 2 ծառ՝ հացենի, 5-10 տարեկան, 3-5 մետր բարձրությամբ։ Սակայն, ուսումնասիրելով նախահաշվային փաստաթղթերը, պարզվել է, որ կան կանաչապատման և ծառատունկի կետեր, որոնց համար ծախսերը ի սկզբանե չեն նախատեսվել։ Այսինքն՝ պարզվում է, որ նախահաշվային փաստաթղթերը չեն համապատասխանում նախագծին, իսկ կառուցապատողը պարտավոր չի եղել կանաչապատում իրականացնել կամ ծառեր տնկել։