Գործնական քննության երկրորդ փուլի ներդրումից ի վեր՝ 2022 թվականի ապրիլի 25-ից մինչև 2023 թվականի հուլիսի 20-ը, իրական երթևեկությամբ քննությունը 37065 հոգուց հանձնել է 22360-ը, իսկ 14705-ը ստացել է բացասական գնահատական։ Այս մասին գրում է «Interpressnews»-ը՝ հղում կատարելով Վրաստանի ՆԳՆ սպասարկման գործակալությանը։
2023 թվականի հուլիսի 20-ի դրությամբ «B» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու գործնական քննության երկրորդ փուլի արդյունքների կապակցությամբ բողոքարկումների քննարկման հանձնաժողով է ներկայացվել 116 բողոք, որից 22-ը բավարարվել է։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 25-ից «B» և «BE» կատեգորիաների տրանսպորտային միջոց վարելու իրավունքի քննության գործնական մասը դարձել է երկփուլ։ Փոփոխությունների համաձայն՝ փակ տարածքում հատուկ մանևրները հաջողությամբ ավարտելուց հետո թեկնածուն երկրորդ փուլում պետք է քննությունը հանձնի իրական երթեւեկության պայմաններում։ Վարորդական վկայական ստանալ ցանկացողների համար հնարավոր է գործնական քննությունը հանձնել Ռուսթավիի, Գորիի, Թելավիի, Փոթիի, Ախալցիխեի, Քութայիսիի, Սաչխերեի, Օզուրգեթիի և Բաթումիի ծառայություններում։