Վաչիան գյուղի բնակիչները առավոտյան հավաքվել էին գյուղի դպրոցի մոտ և պահանջում էին հանդիպում նորանշանակ տնօրենի հետ: Նրանք ցանկանում են, որ Մարինա Չոմարյանը հրաժարական տա տնօրենի պաշտոնից:

Մեկը մյուսի հետևից, Վաչիան գյուղի հանրային դպրոցի մոտ կայանեցին ավելի քան տասնյակ ավտոմեքենաներ, գյուղի տղամարդիկ 70-80 մարդ հավաքվել էին դպրոցի մոտ և պահանջում էին, որ դպրոցի նորանշանակ տնօրեն Մարինա Չոմարյանը դուրս գար նրանց հետ խոսելու: Գյուղացիների ու դպրոցի տնօրենի միջև բանակցությունները վարում էր գյուղի լիազոր Ֆյոդոր Թորոսյանը:

Chomaryan case

Պետք է նշել, որ մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ նախկին տնօրենի մահից հետո դպրոցը ղեկավարում էր նրա տեղակալը, վերջերս տնօրենի պաշտոնում նշանակվել էր թեկնածու Ախալքալաքից, ով արդեն մի քանի տարի է դասավանդում է այդ դպրոցում: Գյուղացիները դժգոհ են, որ տնօրեն չի դարձել իրենց գյուղի թեկնածուն:

Հավաքվածները բազմիցս նշել են, որ իրենց գյուղում կան շատ դիմպլոմավորված մասնագետներ, և որ «օտարը» իրենց դպրոցում ցանկալի չէ:

«Նա դասավանդում է ռուսաց լեզու և հայերեն կարդալ և գրել չգիտի: Ինչպես կարող է նա ղեկավարել հայկական դպրոցը: Մենք ժողովրդավարություն և խոսքի ազատություն ունենք, և մենք եկել ենք մեր ասելիքն ասելու», – ասաց ցուցարարներից մեկը:

«Ինչու պետք է մեզ մոտ աշխատի դպրոցին օտար մեկը: Մենք ուզում ենք, որ մեր համագյուղացին դաստիարակի մեր երեխաներին: Եթե նա այդքան լավն է, ինչու նրան չնշանակեցին տնօրեն ռուսաց դպրոցում, դեռ ավելին նրան ընդհանրապես աշխատանքից հեռացրեցին», – ասում է մյուս գյուղացին:

Այն հարցին, թե ինչու են նրանք գտնվում են դպրոցի շենքի մոտ, և չեն գնում հանդիպելու Մարինա Չոմարյանի հետ դպրոցում, բողոքող գյուղացիները համախմբորեն պատասխանեցին, որ նրանք չեն ցանկանում, որ հետո իրենց մեղադրեն դպրոցի տարածք ապօրինի մուտք գործելու մեջ, ինչպես նաև չեն ուզում խանգարել ուսման պրոցեսին:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի նա դուրս գա և խոսի մեզ հետ փողոցում, որ բոլորը լսեն, թե ինչ կպատասխանի նա մեզ: Մենք այստեղ շատ ենք, նա մեկն է», – ասում էին գոռալով մեկը մյուսին վաչիանցիները:

Վաչիանցիները դժգոհ են նաև այն հանգամանքից, որ վերջերս աշակերտները և ծնողները պետք է մաքրեն դպրոցը:

«Ինչու կինս կամ երեխաս պետք է սառը ջրով մաքրեն դասարանը, եթե կա դպրոցի հիմնադրամ, կան հավաքարարներ դա անելու համար: Սա ոչ թե երեխաների կամ նրանց ծնողների խնդիրն է, դա տնօրենի խնդիրն է»:

Երկար բանակցային գործընթացներից հետո գյուղացիները որոշեցին ուղարկել Մարինա Չոմարյանի հետ զրույցելու պատվիրակություն 11 մարդուց բաղկացած, ներսում իրավիճակը վերահսկում էին երկու ոստիկաններ: Մեզ, լրագրողներիս մասնակցել կամ դպրոց մտնել չէր թույլատրվում, ուստի մենք, ինչպես մյուս ծնողները ցուցարարների հետ սպասում էիք պատվիրակությանը:

Chomaryan case3

Շուտով պատվիրակությունը դուրս եկավ դպրոցից: Ըստ ներկաների տնօրենի հետ հանդիպման ժամանակ, նա նրանց բոլոր բողոքներին, և հարցերին ի պատասխան ասել է, որ ծնողները չեն նշանակել նրան իր տնօրենի պաշտոնին և, հետևաբար, նրանք չեն որոշելու շարունակելու է նա կատարել իր պարտականությունները, թե ոչ:

Վաչիանցիները ասում են, որ պատրաստվում են շարունակել իրենց բողոքի ակցիան ընդդեմ գյուղի դպրոցի տնօրենի քաղաքից անձի նշանակմանը:

Քրիստինե Մարաբյան