Այսօր՝ օգոստոսի 3-ին, Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի շիրմաքարի մոտ «Թումանյան-150» մեդալ է շնորհվել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանին:

«Հյուրընկալել էինք «Արվեստագետ» կրթամշակութային հասարակական կազմակերպության պատվիրակությանը։ Հայ֊վրացական մշակութային կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանին «Արվեստագետ» ՀԿ֊ն շնորհեց «Թումանյան֊150» մեդալ», – գրված է թատրոնի ֆեյսբուքյան էջում։

bayanduryan

Jnews-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն ասաց.

«Պարգեւատրվել եմ Վանաձորում գտնվող ՀՀ «Արվեստագետ» կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից, որը պարգևատրում է արվեստի բնագավառում գործող այն անձանց, ովքեր արվեստում իրենց դերն ունեն և նպաստում են դրա զարգացմանը։ Իհարկե ցանկացած պարգեւ հաճելի է, այն մեկ անգամ ևս հաստատում է այն փաստը, որ հայ-վրաց մշակույթը մի նոր էտապ է մտել, որն իր արդյունքներն է տալու, քանի որ եկել են նոր սերունդ, ով սերտորեն կկապի երկու երկրների մշակույթները, պարգևատրումը կատարվել է Թումանյանի շիրմաքարի մոտ և սա բոլորիս պարտավորեցնում է անձնվեր ծառայել հայ և վրաց մշակույթին»:

Նշենք նաև, որ «Թումանյան-150» մեդալով պարգևատրվել են Ռուբեն Մաթևոսյանը, Թովմաս Պողոսյանը, Հովհաննես Չեքիջյանը և այլոք:

Պարգեւատրման հրամանագիրը ստորագրել են «Արվեստագետ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ և պատվավոր պրոֆեսոր Իվան Անտոնյանը և գիտության խորհրդի նախագահ, մանկավարժական գիրությունների դոկտոր պրոֆեսոր Վանդոս Ղարագյոզյանը: