Հասարակություն 25 Նոյեմբերի, 2016 • Ժամանակակից տեխնոլոգիաները կրթական համակարգում

Microsoft-Վրաստանը կազմակերպել էր երկօրյա գիտաժողով կրթության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ: Գիտաժողովն անցկացվեց Կրթության և գիտության նախարարության և այլ կրթական հաստատությունների ներկայացուցիչների համար:

Հանդիպումը բացեց Կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան: Նա խոսեց ժամանակակից կրթական համակարգում տեխնոլոգիաների կարևորության մասին: Համաժողովը ղեկավարեցին կրթական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար երկրի` Ֆինլանդիայի կրթության փորձագետները, գլոբալ էլեկտրոնային ուսուցման Microsoft-ի համաշխարհային կրթության կազմակերպության ռազմավարական խմբի տնօրեն Քեյթի Թիանեն և կենտրոնական և արևելյան Եվրոպայում Microsoft-ի կրթական սարքավորումների խմբի ղեկավար Թեո Միլևը:

Ֆիննական փորձագետները ամբողջ աշխարհում համագործակցում են կրթության նախարարությունների, ոչ պետական կազմակերպությունների հետ, կրթության ոլորտում և դպրոցներում քաղաքականություն ստեղծողների հետ: Նրանք դրանով օգնում են նրանց իրագործել այդ ուսուցումները և իրացնել ձեռք բերված գիտելիքները օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները:

Լուսինե Աստոյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝