Հուլիսի 17-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում տեղի է ունեցել Գենդերային հավասարության խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էին օգոստոսի 12-ին Ախալքալաքում Երիտասարդության միջազգային օրվա տոնակատարության կազմակերպման հարցերը։
Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի գլխավորած Գենդերային խորհուրդն երեկ քննարկել է, թե ինչպես անցկացնել Երիտասարդության միջազգային օրն Ախալքալաքում։ Հանդիպմանը մասնակցել են նաև հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են Ախալքալաքում երիտասարդների հետ և գենդերային հավասարության հարցերով:
Խորհրդի անդամ, պատգամավոր Սեդա Մելքումյանի խոսքով, որոշվել է այս օրը նշել անսովոր կերպով: Գենդերային խորհուրդը որոշել է այս հարցի շուրջ խորհրդակցել գենդերային հավասարության հարցերով աշխատող կազմակերպությունների և երիտասարդների հետ՝ պարզելու, թե ինչ են ուզում և ինչ դուր կգար երիտասարդներին:
Օգոստոսի 12-ին որոշվել է նշել Երիտասարդության միջազգային օրը։ Հաջորդ հանդիպումը տեղի կունենա ուրբաթ օրը՝ հուլիսի 20-ին, Գենդերային խորհուրդն այդ օրն ակնկալում է ավելի հստակ խորհուրդներ և առաջարկություններ ստանալ խորհրդի անդամներից և հասարակական կազմակերպություններից։ Նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի Գենդերային խորհուրդը բաց է երիտասարդների առաջարկների համար, ովքեր կարող են կապ հաստատել նրանց հետ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի շենքում՝ Խաս Բախչա զբոսայգու դիմաց: