Russian      Georgian

Այսօր Ախալքալաքի շրջանի Խոսպիո գյուղում նշվեց Վրաց ուղղափառ եկեղեցու տոներից մեկը՝ Գիորգոբան, որը Վրաստանի հովանավոր Սուրբ Գիորգի զորավարի օրն է։

Գիորգոբան, ինչպես ամբողջ Վրաստանում, այնպես էլ Ախալքալաքում նշվում է մեծ շուքով ու սիրով։ Ախալքալաքում որպես կանոն տոնի հիմնական արարողակարգերը անցկացվում է Խոսպիո գյուղում, որտեղ էլ գտնվում է Սուրբ Գիորգի եկեղեցին։

Խոսպիո գյուղի ցուրտ ակումբում իրենց գեղեցիկ ու ջերմ պարային համարներով ներկաներին շնորհավորեցին և ուրախացրեցին Ախալքալաքի «Մուրջի» պարային համույթի սաները։

murji1

murji2

Նոյեմբերի 23-ը համարվում է Սուրբ նահատակ Գիորգիի մահապատժի օրը: Սուրբ Գիորգիին, ով տուժել է հավատքի համար, խոշտանգումներից մեկի ժամանակ ամրացրել են սրերով և դանակներով ծածկված անիվին: Տանջանքի ավարտին, երբ Գիորգիին մահացած են համարել, նրան երևացել է հրեշտակը, և Գիորգին դիմավորել է նրան, ինչպես վայել է զինվորին: Իսկ սրբի մարմնի բոլոր վերքերը բուժվել են:

Ջուլիետա Տոնականյան