2023 թվականի օգոստոսի 1-ից օգոստոսի 25-ը կընդունվեն Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներ երեխաների ընդունելության հայտադիմումները։ Մինչ այդ կամ դրանից հետո հայտերը չեն ընդունվի։ Ախալքալաքի մանկապարտեզների միավորումը խնդրում է փաստաթղթերը ներկայացնել վերը նշված ժամկետներում։
Նախադպրոցական տարիքի (3 տարեկանից բարձր) երեխայի ծնողը պետք է փաստաթղթերը հավաքի և ներկայացնի Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորում Ախալքալաքի քաղաքապետարանի շենքի 1-ին հարկում (քաղաքապետարանը գտնվում է Մշակույթի տան հարևանությամբ՝ Չարենցի 11 հասցեում։
Դիմումի ընդուման համար Դուք պետք է ունենաք հետևյալ փաստաթղթերը.
- երեխայի 3/4 չափսի երկու լուսանկար
- բժշկական վկայական հիվանդանոցից (այսպես կոչված Ձև 100)
- երեխայի ծննդյան վկայական (պատճեն)
- մեկ ծնողի անձնագիրը (պատճեն)