Ախալքալաքի մունիցիպալիտետում որոշ ֆերմերների թանկարժեք կարտոֆիլի սերմերը ծիլեր չեն տվել։ Հողագործներն այլևս որևէ բերք ստանալու հույս չունեն: Սրա ստույգ պատճառները հայտնի չեն, սակայն ֆերմերները կարծում են, որ դրա պատճառը անորակ կարտոֆիլի սերմերն են:
Երեկ՝ հուլիսի 10-ին, մի քանի ֆերմերներ հավաքվել էին ագրոխանութում, որտեղից գարնանը ներկրված կարտոֆիլի սերմ են գնել՝ դժգոհելով, որ կարտոֆիլը չի ծլել։
Ազավրեթ գյուղից Գրիշա Այվազյանը գարնանը «Օդետտա» սորտի կարտոֆիլի սերմացու է գնել, այսօր նրա դաշտում կարտոֆիլի ոչ առատ տերևների թփեր են։
«Տնկվածի 30%-ն ծիլ է տվել, մենք ուզում ենք իրավիճակի լուծում գտնել, ուզում ենք ճշտել՝ սերմերը ներկրել են արդեն փչացած, թե այստեղ են փչացել, ինչ-որ բան եղել է չէ: Ես տնկել եմ 20 հար տարածքի վրա»,- ասում է Գրիշա Այվազյանը։
Գանձա գյուղից Ջանամյան Բանդազարը գնել է երկու սորտերի սերմեր՝ «Գրանադա» և «Օդետտա»:
««Գրանադան» ծլել է, «Օդետտան»՝ ոչ, ես գնել եմ 700 կգ, տնկել եմ 25 հար հողատարածքի վրա, առաջին անգամ եմ գնել այս տեսակը, նախկինում այստեղից այլ սորտեր էլ եմ գնել, նրանք իրենց արդարացրել են»,- ասում է Ջանամյան Բանդազարը։
Բեժանո գյուղից Տոնականյան Սամվելը գնել է 550 կգ «Գրանադա» սորտի կարտոֆիլի սերմացու, մեկ կգ-ի համար վճարելով 1,2 եվրո, բայց անցել է մի քանի ամիս, սակայն դաշտում կարտոֆիլը ծիլեր չի տվել, բայց ցանված մյուս սորտերը ծլել են։
Սամվել Տոնականյանի կինն ու մայրն երեկ ներկրված կարտոֆիլի սերմացու վաճառող «ԱԳՐՈՄԻՔՍ Ախալքալաքի» գյուղատնտեսական խանութում պահանջում էին վերադարձնել սերմացուի դիմաց վճարված գումարը։ Նրանք կարծում են, որ իրենց խաբել են՝ սխալ սերմեր տալով։
«25 հար ցանեցինք, չաճեց, սերմերը հողի մեջ նույն վիճակում են մնացել, ինչպես ցանել էինք, իսկ սերմերը վարկով էինք գնել, ինչ անենք մենք, ինչու են ցածրորակ սերմեր վաճառում…»,- ասում է Սամվել Տոնականյանի կինը։
«ԱԳՐՈՄԻՔՍ Ախալքալաքի» ընկերության տնօրեն Անյա Թառլամազյանն ասում է, որ «Օդետտա» սերմացուի դեպքում խնդիրն իսկապես առկա է, իսկ «Գրանադա»-ի դեպքում՝ ոչ։
«Օդետտա»-ն աճել է 30%-50%-ով: Խնդիրն արդեն ներկայացվել է ընկերությանը, Գերմանիան գիտի, տեսնենք, թե ինչ որոշում կկայացնի: «Գրանադայի» դեպքում, սակայն, նման խնդիր չկա, մի քանի տարի է, ինչ աճեցնում ենք այս սորտը և ոչ մի խնդիր։ Այս սորտը շրջանում առաջատարներից մեկն է: Ֆերմերները կարտոֆիլն անմիջապես վերցրել են կոնտեյներից, կնիքված, ես չէի կարող այն փոխել»,- ասում է նա։
Նրա խոսքով, «Գրանադայի» գնորդները երբեք չեն դժգոհել։
«Գնորդներից ոչ մեկը չի բողոքել «Գրանադա» սորտից, նրանք (խմբ. Տոնականյանները) միակն են, նրանց կարտոֆիլը ինչ-որ այլ պատճառով չի աճել, և հիմա ուզում են օգտվել իրավիճակից և փոխհատուցում ստանալ»,- ասում է նա։
Ինչ վերաբերում է «Օդետտա» սորտին, ապա կարտոֆիլն ուղարկվել է Գերմանիա, որպեսզի այնտեղ ուսումնասիրեն և պարզեն, թե ինչու սերմերն ամբողջությամբ չեն ծլել։
«Գուցե փոխադրման ժամանակ ինչ-որ բան է եղել, թեև դրանցում չիպեր կան, և մենք ստուգել ենք, ջերմաստիճանի անկում չի եղել: Կտեսնենք պատճառը որն է, հետո կորոշենք՝ ինչ կարող ենք անել»,- ասաց Անյա Թառլամազյանը։
Նրա խոսքով, ինքն էլ է տնկել «Օդետտա» սորտը, և նրա մոտ ևս չի աճել։
Անի Թառլամազյանի խոսքով, իրենք այս տարի Ջավախքում վաճառել են 35 տոննա «Օդետտա» սորտի կարտոֆիլի սերմացու և 30 տոննա «Գրանադա» սորտի սերմացու։
«Օդետտա» սորտը արտահանում է NORIKA ընկերությունը, իսկ «Գրանադա» սորտը՝ SUMANA-ն։
Jnews-ը հետևողական կլինի Ախալքալաքի «անպտղատու» կարտոֆիլի շուրջ զարգացող իրադարձություններին։