Ախալքալաք-Ասպինձա ճանապարհով տեղաշարժվելն անհնար է քարաթափման և փտած տապալված ծառի պատճառով։

Նիժգորի գյուղի մոտակայքում անձրեւների ու սողանքների պատճառով ճանապարհին քարեր են թափվում: Ծառն ընկել է՝ ամբողջությամբ փակելով ճանապարհը։ Այս ամենի պատճառը տեղատարափն է, որը սկսվել է այսօր ժամը 16:30-ի սահմաններում։

Дизайн без названия - 1

Նշենք, որ Ախալքալաքից Ախալցիխե տանող ճանապարհին անընդհատ հսկայական քարեր են թափվում, մի քանի տեղ զգուշացնող նշան է տեղադրված։ Այս տարածքում կան բազմաթիվ փտած ծառեր, որոնք նույնպես մշտական վտանգ են ներկայացնում անցնող մեքենաների համար, հատկապես նման անձրեւոտ եղանակին։