Այսօր՝ հուլիսի 4-ին, Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնն արդեն գրանցել է 3-րդ երկրաշարժը, այս անգամ էպիկենտրոնը ցույց է տալիս Հայաստանում՝ Վրաստանի սահմանից 3 կմ հեռավորության վրա։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 12:04-ին՝ 10 կմ խորությամբ, 3,4 մագնիտուդով։ Ցնցումները գրանցվել են նախորդ երկրաշարժի էպիկենտրոնի մոտ, որը տեղի է ունեցել հուլիսի 4-ի գիշերը Սամեբա գյուղից 12 կմ հեռավորության վրա, ժամը 05:50-ին։