Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ հուլիսի 4-ի գիշերը՝ ժամը 05:50-ին, Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել:
Կենտրոնի տվյալներով՝ 3,1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Սամեբա գյուղից 12 կմ հեռավորության և 5 կմ խորության վրա։
Նշենք, որ վերջին երկու տարում այս տեղանքում երկրաշարժերը հաճախակի են դարձել: Գրեթե ամեն օր թույլ ցնցումներ են զգացվել, երբեմն՝ ուժեղ ցնցումներ։ Սակայն անցյալ տարվա աշնանից երկրաշարժերը նվազել են, իսկ Թուրքիայի փետրվարյան երկրաշարժից հետո Վրաստանում ցնցումները «տեղափոխվեցին» դեպի արևմուտք։ Իսկ վերջին երկու օրն անընդմեջ կրկին ցնցումներ են գրանցվում Վրաստանի հարավում՝ Սամեբա գյուղից ոչ հեռու։