Ադրբեջանում հուլիսի 4-ին տեղական ժամանակով երեկոյան ժամը 00:01-ին տեղի է ունեցել երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք: Ցնցումները բավական ուժգին զգացվել են Բաքվում և Ադրբեջանի մի շարք այլ շրջաններում։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բաքվում ծառայության մեջ ներգրավել են շտապ օգնության 125 բրիգադ։
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ ավերածություններ և տուժածներ չկան:
Ստորգետնյա ցմցումները Բաքվում կշարունակվեն։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի Սեյսմոլոգիական կենտրոնի ղեկավար Կուրբան Եթիրմիշլին։
Նա միաժամանակ նշել է, որ միաժամանակ ուժեղ երկրաշարժի հավանականություն չկա։