Եվգենի Պրիգոժինի վերջին «բունտը» դեռ քննարկվում է ամբողջ աշխարհում, թե ինչո՞ւ է ռուբլին հանկարծակի կտրուկ անկում ապրել, և ինչպես են այդ իրադարձություններն ազդել Վրաստանի տնտեսության վրա և կա՞ արդյոք հավանականություն, որ նման սթրեսային իրավիճակները կրկնվեն և ազդեցություն ունենան տնտեսության վրա։ JNEWS-ը զրուցել է GSAC-ի (Ռազմավարական վերլուծության վրացական կենտրոն) քաղաքագետ, տնտեսագետ Վալերի Ճեճելաշվիլիի հետ։

Անկայունությունը Ռուսաստանում որքանո՞վ է ազդում Վրաստանի վրա

– Իհարկե, անկայունությունն ազդում է մեր և մեր անվտանգության վրա: Ազդում է, որովհետեւ անդրսահմանյան պետություն է, միջուկային պետություն է։ Հետևաբար, ցանկացած տեսակի ռազմական ապստամբությունը, առհասարակ քաղաքացիական պատերազմի նշաններն անհամերաշխություն է… Սա շատ վտանգավոր է, հատկապես որ չափերն անհամեմատելի են։ Վրաստանը թե՛ բնակչությամբ, թե՛ տարածքով մոտավորապես Թաթարստանի չափ է։ Ռուսաստանը հսկայական երկիր է, ուստի ինչ կարող ենք մենք անել այս առումով։ Մենք պետք է լինենք շատ ուշադիր, շատ կենտրոնացած։ Պետք է շատ ավելի խիստ հսկողություն լինի սահմանի վրա և ոչ միայն սահմանի վրա, որտեղ մենք ունենք հատուկ արդյունավետ սահմանային անցումներ, այլ նաև օկուպացված տարածքների հետ վարչական սահմանների վրա, ինչը շատ ավելի բարդ է, քանի որ սկզբունքորեն այնտեղից կարող են առաջանալ անվերահսկելի միգրացիա և տարատեսակ էքսցեսներ, որոնք դժվար կլինի կանխել: Բայց և, իհարկե, բոլոր պետական կառույցները, նախարարությունները պետք է մոբիլիզացված լինեն, պետք է վերահսկեն իրավիճակը, ինչն ամենակարևորն է։ Իհարկե, մենք պետք է գործենք մեծ ակտիվ փոխգործակցությամբ մեր ռազմավարական գործընկերների, առաջին հերթին ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի, Ուկրաինայի հետ, որպեսզի թույլ չտանք իրադարձությունների զարգացումն անկանխատեսելի սցենարով և մեզ համար ոչ անհրաժեշտ ուղղությամբ։ Այս վերջինի հետ կապված մենք մեծ խնդիրներ ունենք, քանի որ մեր ռազմավարական գործընկերների հետ վստահության մակարդակը և հարաբերությունների որակն անբարենպաստ վիճակում է։

«Խռովության» ժամանակ որոշ ընդդիմադիրներ առաջարկում էին փակել Ռուսաստանի հետ սահմանը, որքանո՞վ է դա արդարացված ու հնարավոր։

– Հնարավոր է, իհարկե, դա մեզնից է կախված, մենք կարող ենք ամբողջությամբ փակել սահմանը, կարծում եմ, այս փուլում բավական կլինի խստացնել հսկողությունը սահմանի վրա և ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնել, տեսակային ռեժիմ, այն ևս կարող է լինել ազատական, պարտադիր չէ, որ դա արգելիչ լինի, այլ լավագույն որակի տեղեկատվություն ստանալու տեսանկյունից այն մասին, թե ով, ինչ նպատակով, ինչ ժամկետով է պատրաստվում այցելել մեզ։ Այս առումով կարելի է առանց վիզայի տուրիստական ուղեւորությունները թողնել, ասենք՝ 2 շաբաթով։ Ասենք, եթե մարդը պատրաստվում է 2 շաբաթով ժամանել և 2 շաբաթից հեռանալ երկրից, ապա այս դեպքում կարելի է թողնել առանց վիզայի ռեժիմը։ Սա միայն տարբերակներից մեկն է։

Պրիգոժինի բունտի օրը ռուսական ռուբլին ուժեղ ու կտրուկ անկում ապրեց, անկումը կարո՞ղ է շարունակակն լինել, և որքանո՞վ դա կանդրադառնա Վրաստանի տնտեսության վրա։

– Կարծում եմ, որ այս անկումը պայմանավորված էր այս վերջին իրադարձություններով, և կարծում եմ, որ ռուբլին ինչ-որ մակարդակում կայունանում է, բայց սկզբունքորեն ռուբլու անկումը օբյեկտիվ միտում է, քանի որ Ռուսաստանի տնտեսությունը ավելի ու ավելի ճնշում է ապրում միջազգային պատժամիջոցների հետևանքով: Ավելի ու ավելի շատ է կաղապարվում, մեկուսացվում, ուստի դժվարություններն անխուսափելի են, և դա, իհարկե, պետք է հաշվի առնել սեփական հաշվարկներում: Գաղտնիք չէ, որ անցյալ տարի Վրաստանի տպավորիչ տնտեսական աճի հիմնական պատճառը Ռուսաստանից վրացական տնտեսություն մուտք գործած գումարներն էին։ Պաշտոնական տվյալներով՝ 4,5 միլիարդ դոլարի դրամական փոխանցումներից մոտ երկու միլիարդը փոխանցվել է Ռուսաստանից։ Եվ սա միայն ըստ պաշտոնական բանկային հաշիվների, բայց չէ՞ որ կա նաև կանխիկ գումար, որը գրպաններում է պահվում, կա նաև բոլորովին անվերահսկելի հոսք կրիպտոփոխանակման ընկերությունների միջոցով։ Հետևաբար, սա դրական դեր խաղաց, բայց դրա վրա խաղադրույք կատարելը շատ անհեռատես կլինի, քանի որ սա փոփոխական գործոն է, և պետք է պատրաստ լինել, որ տնտեսության մեջ ապագայում խնդիրներ կարող են առաջանալ նման գործոնի համահարթման պատճառով: Դրան նույնպես պետք է պատրաստ լինել:

Հնարավո՞ր է, որ ռուսական քաղաքականության մեջ նման սթրեսը կարող է հանգեցնել ռուբլու արժեզրկմանը::

– Ռուբլին միշտ էլ կմնա ռուբլի։ Միգուցե մեկ դոլարը հիմա արժե 80 ռուբլի, կամ գուցե 200, իսկ հետո 1000, բայց կմնա ռուբլի։ Հիպերինֆլյացիայի ժամանակ ռուբլու անունը կպահպանվի, ուղղակի կիջնի դրա գինը, բայց եթե Պրիգոժինն այդպես մտներ Մոսկվա, և իշխանությունը փլուզվեր, ապա ռուբլին կբարձրանար մինչև 200 դոլարի սահմանագիծը, բայց այսպես այն պահպանվեց: Իրավիճակն էլ դեռ չի ավարտվել, վերջնական արդյունքի չի հասել, քանի որ ամենևին էլ պարզ չէ, թե ինչ է կատարվում, որտեղ է Պրիգոժինը, նրա դեմ քրեական գործը փակվա՞ծ է, որքանով Պրիգոժինը կարող է վերահսկել սեփական ՄՌԿ «Վագներ»-ին, քանի որ ներսից հնչում են տարբեր գնահատականներ և այլն: Միտումը, որի մասին մենք՝ փորձագետներս, ավելի վաղ խոսել էինք, դա ընդհանուր միտում է, որը կապված է այն բանի հետ, որ ուկրաինական բանակի հաջողություններից բացի, ռազմական գործողությունների թատերաբեմում Ռուսաստանում կմեծանա նաև ներքին տուրբուլենտությունը։ Սա ուղղակիորեն կապված է միմյանց հետ, մենք շարունակելու ենք հետևել իրավիճակի զարգացմանն այս առումով։

Վալերի Ճեճելաշվիլին 2016 թվականից Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի ավագ գիտաշխատող է: 1989-ի հոկտեմբերից հանդիսանում է դիվանագետ: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունում՝ երկրորդ քարտուղարից մինչև Արտաքին գործերի փոխնախարար (1998-2000): Նա ֆինանսների նախարարն է եղել 2005 թ.-ին և Արտաքին գործերի առաջին փոխնախարարը (2005-2007): Նա Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիիրավ դեսպան է եղել (1994-1998թ.թ.), ինչպես նաև՝ Ռուսաստանի Դաշնությունում (2004-2005 թ.թ.), զբաղեցրել է նաև Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչպես նաև եղել է «Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈւԱՄ) գլխավոր քարտուղարը (2007-2016 թ.թ.):