Վրաստանի նախագահը վետո է դրել «Ընտրական օրենսգրքում» ընդունված փոփոխությունների վրա, որոնք փոխում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների ընտրության կարգը, – հայտնում է Վրաստանի նախագահի վարչակազմը։
Ինչպես նշվում է նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության մեջ` Վրաստանի նախագահը հայտարարում է մրցույթ և ստեղծում անկախ և անկուսակցական պաշտոնյայի թեկնածուների ընտրության հանձնաժողով։ Նախագահն ընտրված թեկնածուներին կներկայացնի խորհրդարանին։
«Փոփոխությունների համաձայն՝ հանձնաժողովի ստեղծումը, թեկնածուների ընտրությունն ու ներկայացումը կատարելու է խորհրդարանի նախագահը, իսկ ընտրությունը՝ խորհրդարանի պարզ մեծամասնությամբ, ինչը նշանակում է միակուսակցական որոշում։
Նախագահին և անդամներին 100-ի փոխարեն 76 ձայնով ընտրելը վերացնում է կոնսենսուսի վրա հիմնված որոշումների անհրաժեշտությունը և մեծացնում բևեռացման վտանգը։ Վետոն ծառայում է այս կոնսենսուսը պահպանելու նպատակին»,- նշված է նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության մեջ։
Ինչպես պարզաբանում է վարչակազմը, նախագահը խորհրդարանին առաջարկում է ԿԸՀ-ի նախագահiն ու անդամներiն ընտրել առնվազն 90 ձայնով, ինչպես եղավ Ժողովրդական պաշտպանի դեպքում։
«Դա անհրաժեշտ է ընտրությունների և ընտրական վարչակազմի նկատմամբ վստահությունը պահպանելու և ամրապնդելու համար»,- ասվում է նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության մեջ։