Մոսկվայի և Տուլայի շրջանների «Դոն»-ի մայրուղում երթևեկության սահմանափակումները պահպանվում են։ Այս մասին հայտնում է ռուսական «Տաս» գործակալությունը։ Բացի այդ, Ռոստովում և Լիպեցկում ամբողջությամբ հանվել են երթևեկության սահմանափակումները։
«Մարզերում ավելի վաղ ընդունված որոշումների համաձայն՝ Տուլայի և Մոսկվայի շրջանների Մ-4 «Դոն»-ի մայրուղու վրա ուժի մեջ են մնում երթևեկության սահմանափակումները»,- հայտնել են Ռուսաստանի Դաշնային ճանապարհային գործակալությունից։
Ռուսաստանում երեկ սահմանափակվել է Ռոստովն ու Մոսկվան կապող «Դոն»-ի մայրուղով տեղաշարժը՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկների՝ դեպի մայրաքաղաք երթի պատճառով։ «Դոն»-ի մայրուղու վրա բլոկ-պոստեր են տեղադրվել: