Վրաց–ռուսական սահմանին գործող Վերին Լարսի անցակետում ավարտվել են վերակառուցման աշխատանքները, այժմ երթևեկության գոտիների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 39։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկա պահին անցակետի տեխնիկական ընդհանուր պատրաստությունը կազմում է 80%։ Կառուցվել է 20 նոր շենք և շինություն, մոնտաժվել է շուրջ 450 հազար տոննա մետաղական կոնստրուկցիա, տեղադրվել են 30 կմ ներքին ինժեներական ցանցեր, ասֆալտապատվել է մոտ 5.5 հազար քմ տարածք։ Բացի այդ, ապահովված է նախագծով նախատեսված երթևեկության բոլոր 39 գոտիների շինարարական պատրաստությունը:
Նշվում է, որ թողունակությունն ավելացնելու նպատակով և հաշվի առնելով նեղ պայմանները` կիրառվել է երթևեկության գոտիների տեղակայման և անձնագրային ստուգման խցիկների բացառիկ սխեմա` երթևեկության գոտիների անկյունագծով։ Այս որոշումը թույլ է տվել տարանջատել տրանսպորտային հոսքերն ըստ տրանսպորտային միջոցների տեսակների և փոքր տարածքում ընդլայնված ենթակառուցվածք տեղադրել։
Երթևեկության 25 գոտիներին ավելացել է 11 նոր գոտի, իսկ հունիսի 15-ին գործարկվել են ևս 3-ը։ Այսպիսով գործող գոտիների ընդհանուր թիվը կազմել է 39։ Ընդ որում` մեկ գոտի լինելու է պահեստային, որը թույլ կտա շինանյութի փոխադրում ապահովել այլ շինաշխատանքների ավարտի համար, այդ թվում` անցակետի բարեկարգման նպատակով, որոնք կտևեն մինչև տարեվերջ։